Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մարտ

Լիլիթ Մկրտչյանն աշխարհի թիմային առաջնությունում արժանացավ անհատական բրոնզե մեդալի  


ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի կանանց ընտրանու անդամ Լիլիթ Մկրտչյանը անհատական բրոնզե մեդալ է նվաճել աշխարհի թիմային առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Աստանայում ավարտված աշխարհի թիմային առաջնություններում շնորհվեցին նաև անհատական մեդալներ: Հայաստանի ներկայացուցիչներից Լիլիթ Մկրտչյանը 2-րդ խաղատախտակի վրա ցույց տվեց 3-րդ արդյունքը և արժանացավ բրոնզե մեդալի:

Աստանայում ավարտվեցին շախմատի աշխարհի կանանց և տղամարդկանց թիմային առաջնությունները: Կանանց մրցաշարում հաղթող դարձավ Չինաստանի ընտրանին, որը հաղթանակ տոնեց բոլոր 9 մրցախաղերում, 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց Ռուսաստանի հավաքականը, իսկ Վրաստանը եզրափակեց լավագույն եռյակը: Հայաստանի կանանց հավաքականը գրավեց 8-րդ հորիզոնականը:

Տղամարդկանց մրցաշարում չեմպիոն դարձավ Ռուսաստանը: Անգլիայի ընտրանին անսպասելիորեն զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը, իսկ առաջնությունը անհաջող մեկնարկած Չինաստանը վերջնամասում շտկեց իրավիճակը և արժանացավ բրոնզե մեդալների:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ