Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վենեսուելայում դպրոցական պարապմունքները կվերսկսվեն մարտի 18-ին

Վենեսուելայում դպրոցական պարապմունքները կվերսկսվեն մարտի 18-ին

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենեսուելայի դպրոցներում պարապմունքները, որոնք մարտի 8-ին ընդհատվել Էին երկրի խոշորագույն «Էլ Գուրի» հիդրոԷլեկտրակայանում տեղի ունեցած վթարից հետո, կվերսկսվեն մարտի 18-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 14-ին հայտնել Է Բոլիվարյան Հանրապետության կապի եւ տեղեկատվության նախարար Խորխե Ռոդրիգեսը:

«Նախագահ Նիկոլաս Մադուրոն որոշում Է ընդունել, որ դպրոցական պարապմունքները կվերսկսվեն հաջորդ երկուշաբթի»,- ասել Է Ռոդրիգեսը պետական հեռուստատեսության եթերում: Նախագահի որոշմամբ մարտի 14-ից երկրում վերսկսվել Է աշխատանքային գործունեությունն ԷլեկտրաԷներգիայի զանգվածային անջատումից հետո: Մարտի 7-ին խոշոր վթար Է տեղի ունեցել Վենեսուելայի խոշորագույն «Էլ Գուրի» հիդրոԷլեկտրակայանում, որը բավարարում Է երկրում Էլեկտրականության պահանջմունքի 80 տոկոսը: Դրան հետեւած բլեքաութի պատճառով, որն արդեն ամենաընդգրկունն են համարել լատինաամերիկյան հանրապետության ողջ պատմության ընթացքում, հոսանքազրկվել Էր 23 նահանգներից առնվազն 20-ը: Վթարը ծանր հարված Է հասցրել տրանսպորտային համակարգի եւ կոմունալ ծառայությունների, այդ թվում՝ Էլեկտրականության եւ ջրի մատակարարման ծառայությունների աշխատանքին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]