Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սահակաշվիլին ցանկանում Է Ուկրաինան վերածել «մեծ տերության»

Սահակաշվիլին ցանկանում Է Ուկրաինան վերածել «մեծ տերության»

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախկին նախագահ եւ Ուկրաինայի Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել Է, որ քաղաքական հավակնություններ չունի Ուկրաինայում, բայց մտադիր Է այդ երկիրը վերածել «մեծ տերության», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես ոչ մի քաղաքական հավակնություն չունեմ Ուկրաինայում»,-ասել Է Սահակաշվիլին՝ մարտի 15-ին ելույթ ունենալով «1+1» ուկրաինական հեռուստաալիքի «Իշխանության իրավունք» հաղորդման եթերում: Նա նշել Է, որ մտադիր Է վերադառնալ Ուկրաինա, «որպեսզի օգնի ժողովրդին»: «Ես պարզապես ցանկանում եմ, որ Ուկրաինան դառնա «մեծ տերության», հավելել Է նա: Ավելի վաղ Սահակաշվիլին հայտարարել Է, որ մտադիր Է ապրիլի 1-ին ժամանել Ուկրաինա, քանզի վստահ Է, որ պետության ղեկավար Պյոտր Պորոշենկոն չի անցնի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, ուստի ոչ ոք չի խանգարի երկիր իր մտնելուն: Մինչդեռ ուկրաինացի սահմանապահները հայտարարել են, որ Սահակաշվիլիին թույլ չեն տա մտնել երկրի տարածք: Գերագույն ռադայի առաջին փոխխոսնակ Իրինա Գերաշչենկոն նշել Է, որ Սահակաշվիլիի՝ Ուկրաինա վերադառնալն սպառնում Է անկագություններով ու քաոսով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]