Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Մարտ

Արտգործնախարարը պատգամավորների հրավերով գտնվում է խորհրդարանում


ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում մեկնարկել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի ու պատգամավորների հանդիպումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ արտգործնախարարը խորհրդարան է ժամանել օրենսդիրների հրավերով: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի և անդամների, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի հետ:

Բաց օրակարգով հանդիպմանն անդրադարձ է կատարվում ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի, այդ թվում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի»,- գրել է Նաղդալյանը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ