Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Մարտ

Ռուսաստանը ձգտում Է ՀԱՊԿ-ն դարձնել ունիվերսալ կազմակերպություն


ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը շահագրգռված Է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) զարգացմամբ: Ինչպես հայտարարել Է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխքարտուղար Միխայիլ Պոպովը մարտի 15-ին «Կրասնայա զվեզդա» թերթում հրապարակված հարցազրույցում, Մոսկվան կցանկանար, որ ՀԱՊԿ-ն վերածվեր ունիվերսալ միջազգային կազմակերպության, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ռուսաստանը հանդես Է գալիս ՀԱՊԿ-ի որակական զարգացման եւ այն ունիվերսալ միջազգայն կազմակերպության վերածելու օգտին, որն ունակ լինի դիմակայելու տարածաշրջանային մարտահրավերներին եւ ռազմաքաղաքական ու ռազմաստրատեգիական բնույթի սպառնալիքներին»,- ընդգծել Է նա: «ՀԱՊԿ-ի ձեւաչափով ռազմաքաղաքական փոխգործակցությունը նպաստում Է ինտեգրացիոն գործընթացների առաջշարժմանն ինչպես Անկախ Պետությունների Համագործակցությունում, այնպես Էլ ամբողջությամբ վերցված Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում,- հավելել Է Պոպովը:- Ռուսաստանը պատրաստ Է երկխոսության եւ համագործակցության ցանկացած երկրի հետ՝ իրավահավասար եւ փոխշահավետ պայմաններով»: «Ըստ որում գերակայությունը տալիս ենք Բելառուսին, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ի գծով մեր մյուս գործընկերներին, Աբխազիային եւ Հարավային Օսիային, ԱՊՀ-ի անդամ պետություններին եւ Շանհայի համագործակցության կազմակերության անդամներին»,- հավելել Է ՌԴ-ի Անվտանգության խորհրդի փոխքարտուղարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:-




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ