Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նոր Զելանդիայում հրաձգության զոհերի թիվը հասել Է 40-ի

Նոր Զելանդիայում հրաձգության զոհերի թիվը հասել Է 40-ի

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքի մզկիթներում հրաձգության զոհերի թիվը հասել Է 40-ի, լրջորեն տուժել Է ավելի քան 20 մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 15-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել Է Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնը:
«Մենք կարծում ենք, որ 40 մարդ Է զրկվել կյանքից»,-հայտարարել Է վարչապետը: Նրանցից տասը զոհվել են Լինվուդ մզկիթում: Արդեռնը նաեւ նշել Է, որ ազգային անվտանգության համար ռիսկերի գնահատման մակարդակը հասցվել Է բարձր աստիճանի:
Վարչապետը հայտարարել Է, որ մզկիթներում հրաձգության հետ կապված երկու միջադեպն Էլ ահաբեկչական գործողություն են: «Այժմ միանգամայն պարզ Է, որ այդ հարձակումները կարելի Է բնութագրել որպես ահաբեկչություն»,-ասել Է նա:
«Քաղաքի ոստիկանությունում հայտնել են, որ մզկիթի վրա կատարված գրոհից հետո ձերբակալվել Է չորս մարդ՝ երեք տղամարդ եւ մեկ կին: Մենք չենք կարող պնդել, որ այլ կասկածյալներ չկան»,-հավելել են ոստիկանությունում:
Հրաձիգներից մեկը՝ ավստրալական ծագմամբ 28-ամյա Բրենթոն Տարանտը, 17 րոպե տեսահաղորդում Է վարել նախքան մզկիթում մարդկանց վրա կրակելը: Պատահարից առաջ նա գրել Է 37-Էջանոց հռչակագիր, որում բացատրել Է, թե ով Է ինքը եւ ինչու Է հրաձգություն իրականացրել Քրայսթչերչի մզկիթում: Դրանում նա հայտարարել Է, որ դա «ահաբեկչական գրոհ Է»:
Նոր Զելանդիայի ոստիկանությունը դիմել Է երկրում բոլոր մզկիթների աշխատանքը ժամանակավորապես դադարեցնելու խնդրանքով: Համապատասխան հայտարարությունը մարտի 15-ին հրապարակվել Է Twitter-ում իրավապահ մարմինների պաշտոնական Էջում:
Զինված մարդիկ հարեւանությամբ գտնվող Ալ Նուր եւ Լինվուդ մզկիթներ են մտել տեղական ժամանակով ժամը մոտավորապես 13:45-ին (Երեւանի ժամանակով 05:46-ին) ցերեկային աղոթքից անմիջապես հետո եւ փակել դռները: Ականատեսները հայտնում են, որ գրավման պահին մզկիթներում եղել Է մոտավորապես 200 եւ 300 մարդ համապատասխանաբար: Դրանից հետո կրակոցներ են հնչել:
Նաեւ պարզվել Է, որ հրաձգությունից հետո մզկիթների մերձակայքում կայանված ավտոմեքենաներում հայտնաբերվել են մի քանի ինքնաշեն պայթուցիկ սարքեր, որոնցից ոչ մեկը գործի չԷր դրվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]