Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Միջազգային հանրակցությունը Բրյուսելի խորհրդաժողովում 7 մլրդ դոլար Է հանգանակել Սիրիայի համար

Միջազգային հանրակցությունը Բրյուսելի խորհրդաժողովում 7 մլրդ դոլար Է հանգանակել Սիրիայի համար
ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության եւ ՄԱԿ-ի հրավերով 80-ից ավելի երկրների ու կազմակերպությունների ներկայացուցիչներ են Բրյուսելում մասնակցել Սիրիային նվիրված երրորդ միջազգային դոնորական խորհրդաժողովին: Երկու օրվա ընթացքում միջազգային հանրակցությունը 7 մլրդ դոլար Է հանգանակել որպես օգնություն Սիրիայի բնակչությանն ու փախստականներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Բաց այդ, խորհրդաժողովի մասնակիցները քննարկել են Սիրիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները եւ այդ երկրում ճգնաժամի կարգավորման բանակցությունների վիճակը՝ լիակատար աջակցություն հայտնելով ՄԱԿ-ի հովանու ներքո շարունակվող քաղաքական գործընթացին եւ կոչ անելով ակտիվացնել ջանքերը ահաբեկչության դեմ մղվող պայքարում:
«Ես հպարտ եմ հայտարարելու, որ այստեղ հավաքված պատվիրակությունները հավաքական պարտավորություն են ստանձնել 7 մլրդ դոլար հատկացնել որպես մարդասիրական օգնություն այդ երկրի ժողովրդին ու փախստականներին»,- ասել Է հումանիտար օգնության եւ ճգնաժամային կառավարման հարցերով եվրակոմիսար Խրիստոս Ստիլիանիդիսը՝ ամփոփելով խորհրդաժողովի արդյունքները: Նա ընդգծել Է, որ այդ գումարի երկու երրորդը պարտավորվել են հատկացնել Եվրամիությունը եւ հանրակցության անդամ առանձին երկրներ:
Բացի այդ, խորհրդաժողովի համանախագահների ամփոփիչ հայտարարության մեջ ասված Է, որ եւս 2,4 մլրդ դոլար հատկացվելու Է 2020 եւ հաջորդ տարվա համար:
Այսպիսով. խորհրդաժողովի մասնակիցները 1 մլրդ դոլարով ավելի են հանգանակել, քան անցյալ տարի եւ քան սպասվում Էր հավաքել այս տարի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]