1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իսրայելը շուրջ հարյուր թիրախ Է խոցել Գազայում ի պատասխան Թել Ավիվի հրթիռակոծման

Իսրայելը շուրջ հարյուր թիրախ Է խոցել Գազայում ի պատասխան Թել Ավիվի հրթիռակոծման

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելացի զինվորականները լույս մարտի 15-ի գիշերը շուրջ հարյուր թիրախ են գրոհել Գազայի հատվածում ի պատասխան պաղեստինցիների կողմից Թել Ավիվի հրթիռակոծման: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է բանակի մամուլի քարտուղար Ավիխայ Էդրին:

Իսրայելի՝ մեծությամբ երկրորդ քաղաքի, նրա գործարար մայրաքաղաքի եւ առավել մեծ ժողովրդականություն վայելող միջերկրածովյան առողջարանի հրթիռակոծման պատասխանատվությունը իսրայելացիները դրել են միջատարածքում կառավարող ՀԱՄԱՍ շարժման վրա: «Ի պատասխան Իսրայելի հրթիռակոծման մոտավորապես հարյուր ահաբեկչական թիրախ Է խոցվել ամբողջ Գազայի հատվածում»,- գրել Է Էդրին Twitter-ում: Գիշերվա ընթացքում պաղեստինցիները, դատելով բանակային ամփոփագրերից, նաեւ հինգ հրթիռ են արձակել Իսրայելի հարավի ուղղությամբ, որոնցից երեքը կալանվել են հակաօդային պաշտպանության «Երկաթե գմբեթ» համակարգի կողմից: Փոխադարձ հարվածների հետեւանքով կողմերի կորուստների վերաբերյալ առայժմ տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]