Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հավանություն տվեց Brexit-ի հետաձգմանը
09:57, 15 Մարտ 2019
ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի խորհրդարանը քվեարկել Է Եվրամիությունից երկրի դուրս գալու պաշտոնական ժամկետի փոխադրման վերաբերյալ կառավարության առաջարկության օգտին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է BBC News-ը:
Համայնքների պալատի պատգամավորների մեծ մասը (412 մարդ) հանդես Է եկել Brexit-ի հետաձգման օգտին, դեմ Է քվեարկել 202 պատգամավոր: Եթե մինչեւ մարտի 20-ը խորհրդարանականները քվեարկեն Եվրամիության հետ համաձայնագրի օգտին, ապա Բրիտանիայի կառավարությունը պետք Է խնդրագիր ուղարկի Բրյուսել մինչեւ հունիսի 30-ը տեխնիկական հետաձգման մասին: Դրանից հետո փոփոխությունները պետք Է համաձայնեցվեն Միության 27 անդամ պետությունների հետ:
Սակայն այն դեպքում, եթե խորհրդարանականները մերժեն Brexit-ի շուրջը Մեյի գործարքը, ապա դրա օրը կփոխադրվի Էլ ավելի երկարատեւ ժամկետով, ինչը կհանգեցնի Մեծ Բրիտանիայի մասնակցությանը Եվրախորհրդարանի՝ մայիսին կայանալիք ընտրություններին:
Պաշտոնապես Մեծ Բրիտանիան պետք Է Եվրամիությունից դուրս գար 2019 թվականի մարտի 29-ին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում