Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Նոր Զելանդիայում առնվազն 27 մարդ Է զոհվել մզկիթներում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով

Նոր Զելանդիայում առնվազն 27 մարդ Է զոհվել մզկիթներում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր Զելանդիայում առնվազն 27 մարդ Է զոհվել Քրայսթչերչ քաղաքի Ալ Նուր եւ Լինվուդ մզկիթներում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը մարտի 15-ին հայտնել Է Otago Daily Times թերթը:

Ինչպես հայտնել Է Television New Zealand հեռուստաընկերությունը, առնվազն 30 մարդ Է հասցվել քաղաքի հիվանդանոց: New Zealand Herald թերթը տեղեկացրել Է, որ հրաձգության ընթացքում զոհվել Է առնվազն ինը մարդ: Զինված մարդիկ հարեւանությամբ գտնվող Ալ Նուր եւ Լինվուդ մզկիթներ են մտել տեղական ժամանակով ժամը մոտավորապես 13:45-ին (Երեւանի ժամանակով 05:46-ին) ցերեկային աղոթքից անմիջապես հետո եւ փակել դռները: Ականատեսները հայտնում են, որ գրավման պահին մզկիթներում եղել Է մոտավորապես 200 եւ 300 մարդ համապատասխանաբար: Դրանից հետո կրակոցներ են հնչել:

Ինչպես մամուլի ասուլիսում հայտնել Է Քրայսթչերչ քաղաքի ոստիկանության կոմիսար Մայք Բուշը, ոստիկանությունը չորս մարդու՝ երեք տղամարդու եւ մեկ կնոջ Է ձերբակալել մզկիթներում հրաձգության կազմակերպման մեղադրանքով: Նա նշել Է, որ բոլոր ձերբակալվածներին տեղափոխել են ոստիկանություն, որտեղ նրանց հետ աշխատում են քննիչները: «Առայժմ չի պարզվել՝ թե քանի մարդ Է մասնակցել հարձակումներին, եւ արդյոք նրաք բոլորն են ձերբակալված»,- ասել Է կոմիսարը: Նա նաեւ հայտնել Է, որ հրաձգությունից հետո մզկիթների մերձակայքում կայանված ավտոմեքենաներում հայտնաբերվել են մի քանի ինքնաշեն պայթուցիկ սարքեր, որոնցից ոչ մեկը գործի չԷր դրվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]