Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հրշեջները մարել են Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում բռնկված հրդեհը

Հրշեջները մարել են Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում բռնկված հրդեհը

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մարտի 14-ի ժամը 15:00-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի Նաիրյան թաղամասի տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գրիգոր Լուսավորչի փողոցի տներից մեկին հարակից շինությանում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:21-ին, մարվել` 15:51-ին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից, այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 30 քմ, մոտ 30 հակ կուտակած անասանակեր և խաղողի վազեր: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]