Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Ինտերպոլ»-ը Խաշոգջիի սպանության մեղադրանքով Սաուդյան Արաբիայի քսան քաղաքացու ձերբակալման օրդեր է տվել

«Ինտերպոլ»-ը Խաշոգջիի սպանության մեղադրանքով Սաուդյան Արաբիայի քսան 
քաղաքացու ձերբակալման օրդեր է տվել

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի դատախազության պահանջով «Ինտերպոլ»-ը սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության մեղադրանքով Սաուդյան Արաբիայի քսան քաղաքացու ձերբակալման օրդեր է տվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Խաշոգջին, ով աշխատում էր ամերիկյան Washington Post պարբերականում և 2017 թվականից բնակվում էր Միացյալ Նահանգներում, Թուրքիայում անհետացել էր 2018 թվականի հոկտեմբերի 2-ին՝ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսարանի շենք մտնելուց հետո:

Սաուդյան Արաբիայի պետական լրատվամիջոցները հոկտեմբերի 20-ին տարածել էին գլխավոր դատախազության հայտարարությունն այն մասին, որ նախնական տվյալներով, Ջամալ Խաշոգջին մահացել է. նրա մահվան պատճառը եղել է հյուպատոսարանի աշխատակիցների հետ վեճը:

Ստամբուլի դատախազությունը հայտարարել է, որ Խաշոգջիի սպանությունը կանխամտածված է եղել, հյուպատոսարանում խեղդամահ արվելուց հետո նրա մարմինը մասնատվել և ոչնչացվել է: Թուրքիան Սաուդյան Արաբիայից պահանջում է հանձնել հանցանքի մեղավորներին ու հայտնել լրագրողի դիակի տեղը:

Սաուդյան Արաբիայի դատախազության հայտարարության համաձայն՝ Խաշոգջիի սպանության գործով ձերբակալված է 21 մարդ: Սպանության 5 ոչ անմիջական մասնակիցների համար դատախազությունը մահապատիժ է պահանջել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]