Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մարտ

ՀՀ ԱԻՆ-ը և Պարենի համաշխարհային ծրագիրը նախանշում են համագործակցության շրջանակները


ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանը մարտի 14-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) ներկայացուցիչ և տնօրեն Ելենա Միլոշևիչին: Հանդիպման նպատակն էր քննարկել 2019-2024թթ. ազգային ռազմավարության պլանն, ինչպես նաև պլանի շրջանակներում հնարավոր երկկողմ համագործակցության հետ կապված հարցերը: Այս մասին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հաղորդագրության մեջ նշված է. «Ողջունելով ՀՀ-ում միջազգային կառույցի ներկայացուցչին՝ Արա Նազարյանը նշեց, որ դեռևս 2018թ. հունվարի 25-ին Նախարարությունում տեղի է ունեցել ՄԱԿ-ի ՊՀԾ հնգամյա ռազմավարական պլանի քննարկման վերաբերյալ հանդիպում: Հանդիպման շրջանակներում քննարկվել է ուսումնական հաստատություններում սննդի արագ պատրաստման և բաշխման կետերի ստեղծման հարցը, որոնք աղետի ժամանակ կծառայեն որպես արձագանքող ուժերի (փրկարարական և անհետաձգելի աշխատանքներ իրականացնող ուժերի) համար սննդի ապահովման կետեր:

Արա Նազարյանն ասաց, որ ՄԱԿ-ի ՊՀԾ-ն գործընթացն իրականացնելու համար ԱԻՆ-ից ակնկալում էր համապատասխան տարածքների հատկացում: Իր հերթին ԱԻՆ Փրկարար ծառայության կողմից հարցը քննարկելու նպատակով ՄԱԿ-ի ՊՀԾ-ն պետք է ներկայացներ տարածքների վերաբերյալ տեխնիկական բնութագրեր, ինչը սակայն հետագա արձագանք չի ստացել: Այս համատեքստում կողմերը պայմանավորվեցին ակտիվացնել ծրագրի իրականացումը:

Ելենա Միլոշևիչը նշեց, որ ՊՀԾ-ն իր գործունեությունը Հայաստանում սկսել է 1993 թ.-ին՝ իրականացնելով մարդասիրական ծրագրեր: Կառույցի ներկայացուցիչը հատուկ ընդգծեց, որ ՀՀ կառավարության, համայնքների և բնակչության ջանքերի շնորհիվ մարդասիրական օգնության փուլին փոխարինելու է եկել զարգացման ծրագրերի շրջանը:

Ելենա Միլոշևիչն ասաց, որ ՊՀԾ-ն հայտնի է որպես արտակարգ իրավիճակներում առաջինն արձագանքող միջազգային կառույց՝ այս համատեքստում առանձնահատուկ կարևորով Արտակարգ իրավիճակների նախարարության հետ համագործակցությունը: Ըստ նրա՝ հնգամյա ռազմավարության պլանը ներկայումս գտնվում է մշակման փուլում, և այս տեսանկյունից իրենց համար ավելի քան կարևոր է ծանոթանալ ՀՀ պատկան կառույցների, մասնավորապես՝ ԱԻՆ-ի կողմից առաջ քաշվող առաջնահերթություններին:

Արա Նազարյանն իր հերթին նշեց, որ ԱԻՆ-ը և նախարարութան կազմում ընդգրկված կառույցներն իրականացնում են բազմակողմանի առաքելություն՝ առանձնահանուկ կարևորելով աղետների ժամանակ տարհանման, տարհանվածների կենսաապահովման գործում Պարենի համաշխարհային ծրագրի հետ համագործակցությունը:

Կողմերը երկուստեք կարևորեցին պարենային ապահովվածության, պահեստների ստեղծման և լոգիստիկայի հարցերում երկկողմ փոխգործակցությունը:

Հանդիպման վերջում կողմերը պայմանավորվեցին երկկողմ առաջարկությունները մանրամասն քննարկելուց հետո նախանշել համագործակցության շրջանակները՝ անհրաժեշտության դեպքում անցկացնելով լրացուցիչ հանդիպում:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ