Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մարտ

ՍԱՏՄ ղեկավարը մասնակցել է է Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված իրազեկման ակցիային


ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությանը ենթկա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը մարտի 14-ին մասնակցել է Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված իրազեկման ակցիային՝ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ շրջելով Երևանի փողոցներով,  քաղաքացիներին բաժանելով սպառողի իրավունքների վերաբերող ուղեցույցներ, լսել նրանց բողոքները, հորդորել խանութում գնումներ կատարելիս ուշադրություն դարձնել սննդամթերքի ժամկետին, մակնշմանը, ինչպես նաև պահման և սանիտարահիգիենիկ պայմաններին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հաղորդագրության մեջ նշված է. «Քաղաքացիներն էլ առիթը չեն կորցրել խոսելու իրենց հուզող հարցերի մասին՝ մասնավորապես, հաց-հացաբուլկեղենը խանութներում բաց վաճառելու, կաթնամթերքի որակի, հավկիթների մակնշման կամ ոչ ճիշտ ջերմաստիճանում պահպանելու և այլ խնդիրների մասին: Տեսչական մարմնի ղեկավարը վստահեցրել է, որ միայն միասին է հնարավոր արդյունավետ պայքարել անորակ, ժամկետանց սննդամթերքի և անպատասխանատու, իրավական նորմերը չպահպանող տնտեսվարողների դեմ:

Նա մեկ անգամ ևս հիշեցրել է Տեսչական մարմնի թեժ գծի հեռախոսահամարները՝ 010206040 կամ 012906090, հորդորելով ակտիվորեն ահազանգել խախտումներ նկատելու դեպքում»:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ