Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հունիս

Դինքի գործով երկու մեղադրյալ պայմանական ազատ է արձակվել


ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի դատարանը «Ակոս» պարբերականի երջանկահիշատակ խմբագիր Հրանտ Դինքի գործով մարտի 14-ին որոշում է կայացրել երկու կասկածյալների պայմանական ազատ արձակման վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Ստամբուլի ժանդարմերիայի հետախուզական բաժնի ղեկավար Մուհարեմ Դեմիրքալեն և Fox TV հեռուստաընկերության լրատվական բաժնի տնօրեն Էրջան Գյունը պայմանական ազատ են արձակվել: Նրանց նկատմամբ երկրից դուրս գալու արգելք է կիրառվել:

Դինքի ընտանիքի փաստաբանների պահանջով հաջորդ դատական նիստին հարցաքննվելու է Ստամբուլի նախկին նահանգապետ Մուամեր Գյուլերը:

Դինքի սպանության գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 11-13-ը:

Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին` խմբագրության առջև նրա վրա կատարված զինված հարձակման հետևանքով:
2012
թվականի հունվարի 17-ին դատարանի որոշմամբ` Դինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, իսկ սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթը` 22 տարվա ազատազրկման:
2014
թվականի հոկտեմբերին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ դատարանը որոշում է կայացրել  Դինքի սպանության գործով դատավարությունը սկսել զրոյից:Ներկայում Դինքի սպանության գործով կա 85 կասկածյալ, որոնց շարքում է նաև Էրդողանի թիվ մեկ թշնամի հայտարարված գյուլենականների առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենը: Կասկածյալներից 11-ը կալանավորված են, իսկ 10-ը հետախուզման մեջ:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ