Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են ձկնաբուծության ոլորտի զարգացման հարցերը

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են ձկնաբուծության ոլորտի 
զարգացման հարցերը

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանը մարտի 14-ին հանդիպել է ձկնաբուծության ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչների հետ՝ ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները քննարկելու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում քննարկվել են, մասնավորապես, Արարատյան դաշտի ստորգետնյա ջրի պաշարները վերականգնելու համար ձկնաբուծական տնտեսություններում ջրօգտագործման առավել արդյունավետ համակարգերի կիրառմանը, ձկնաբուծարանների արդիականացման միջոցով ձկնամթերքի արտադրության և արտահանման ծավալների ավելացմանը, արտահանման շուկայում տեղական արտադրանքի մրցունակության ապահովմանը, ոռոգման նպատակներով ձկնաբուծարանների ջրի օգտագործման նպատակահարմարությանը վերաբերող հարցեր:

Հանդիպման մասնակիցները նշել են, որ ձկնաբուծարանների գործունեությունն առավել արդյունավետ կազմակերպելու և ընդլայնելու նպատակով ակնկալում են կառավարության աջակցությունը, ինչին ի պատասխան Գեղամ Գևորգյանն առաջարկել է օգտվել պետական օժանդակության շրջանակներում իրականացվող սուբսիդավորման ծրագրերից:  

Անդրադարձ է կատարվել նաև օրգանական ձկնամթերքի արտադրության հնարավորությանը, որի համար, մասնակիցների հավաստմամբ, Հայաստանում առկա են բոլոր նախապայմանները։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]