Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սանկտ Պետերբուրգում անցկացվել է«Ռուս-հայկական մշակութային տարածք» գիտաժողովը

Սանկտ Պետերբուրգում անցկացվել է«Ռուս-հայկական մշակութային տարածք» 
գիտաժողովը

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ Պետերբուրգի «Վերնատուն» հայկական մշակութային կենտրոնում մարտի 13-ին կայացել է «Ռուս-հայկական մշակութային տարածք» գիտաժողովը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

«Ողջույնի խոսքով հանդես եկավ Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը: Այնուհետև ելութ ունեցան Սանկտ Պետերբուրգի միջազգային հարաբերությունների և միգրացիոն քաղաքականության իրականացման կոմիտեի առաջին տեղակալ Վադիմ Օկրուշկոն, Սանկտ Պետերբուրգի տարածաշրջանային հայ ազգային-մշակութային ինքնավարության նախագահ Կարեն Մկրտչյանը:

Գիտաժողովի մասնակիցները քննարկեցին Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների միջև մշակութային համագործակցության տարբեր ոլորտներ, որոնք վերաբերվում են համատեղ նախագծերի, ցուցահանդեսների, հետազոտությունների,  սեմինարների անցկացմանը: Մասնակիցները կարևորեցին Սանկտ Պետերբուրգի հայ ազգային-մշակութային միավորումների ակտիվ մասնակցությունը Սանկտ Պետերբուրգի մշակութային կյանքում:

Գիտաժողովի շրջանակներում Սանկտ Պետերբուրգի տարածաշրջանային հայ ազգային-մշակութային ինքնավարության և մշակույթի գործիչների ռուսական ստեղծագործական միության միջև ստորագրվեց համաձայնագիր:

Միջոցառման ավարտին ներկաները հնարավորություն ունեցան ծանոթանալու հայ նկարիչ Ռուբեն Զախարյանի (1901-1992թթ.) ստեղծագործություններին»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]