Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հանդուրժողականության մայրաքաղաք Աբու Դաբիում մեկնարկում են Հատուկ Օլիմպիական խաղերը

Հանդուրժողականության մայրաքաղաք Աբու Դաբիում մեկնարկում են Հատուկ 
Օլիմպիական խաղերը

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական Միացյալ Էմիրություններում հանդուրժողականության մայրաքաղաք հռչակված Աբու Դաբիում մեկնարկում են Հատուկ Օլիմպիական խաղերը, որոնց մասնակցում են հաշմանդամ մարզիկներ աշխարհի տարբեր երկրներից։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում ԱՄԷ դեսպանությունից, այս մասին «Թվիթեր»-ի իր պաշտոնական էջում գրառում է կատարել ԱՄԷ Զինված ուժերի Գերագույն հրամանատարի տեղակալ, Աբու Դաբիի թագաժառանգ Ն․ Վ․ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանը՝ նշելով Հատուկ Օլիմպիական միջազգային կազմակերպության փոխնախագահ Լորետա Կլայբորնի՝ Էմիրաթական պալատում  ներկայացրած «Հաշմանդամների ինտեգրաման որակական տեղաշարժը» խորագրով դասախոսությունը՝ լի ձգտումներով, հույսով և մոտիվացիայով։ Դասախոսությանը ներկա են եղել նաև «Շեյխ Զայեդ բին Սուլթան Ալ Նահյան» բարեգործական եւ հումանիտար գործունեության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ն․Վ․ շեյխ Նահյան բին Զայեդ Ալ Նահյանը, շեյխեր, բարձրաստիճան պաշտոնյաներ, Հատուկ Օլիմպիադայի կազմակերպության նախագահ Թիմ Շրայֆերը, Աբու Դաբիի Հատուկ Օլիմպիադիայի մասնակից պատվիրակներ և այլք։

Հատուկ Օլիմպիական միջազգային կազմակերպության փոխնախագահ Լորետա Կլայբորնը նշել է, որ ԱՄԷ-ում Հատուկ Օլիմպիական խաղերի անցկացումը ոգեշնչող քայլ է, քանի որ այն առաջին անգամ է անցկացվում  տարածաշրջանում, և վստահեցրել է, որ միջոցառումը կնպաստի տարածաշրջանում հաշմանդամներին տրվող ուշադրության եւ աջակցության մակարդակի բարձրացմանը:

«Նա  կոչ է արել միջոցներ ներդնել՝ աջակցելու և ոգեշնչելու հերոսներին: Նա ընդգծել է, որ Աբու Դաբիի Հատուկ Օլիմպիադայի կազմակերպությունը ոգեշնչում է շատ կանանց մասնակցելու այս միջոցառմանը և հրավիրում է միջազգային լրատվամիջոցներին՝ լուսաբանելու այս կարևոր միջոցառումը։ Միջոցառումը հնարավորություն է ընձեռում աջակցել եւ խրախուսել հերոս հաշմանդամներին՝ հաղթահարելու դժվարություններն ու մարտահրավերները, քանի որ նրանք հավասար իրավունքներ ունեն առողջ մարդկանց հետ և պետք է լիարժեք կերպով ինտեգրվեն հասարակության մեջ։ Աշխարհի 200 երկրներից ավելի քան 7,500  մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող մարզիկներ այսօր կհանդիպեն մարդասիրության և հանդուրժողականության մայրաքաղաք Աբու Դաբիում: Զայեդի սպորտային քաղաքում կմեկնարկեն 7-րդ Հատուկ Օլիմպիական խաղերը: Այն առաջին անգամն է անցկացվում  Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում և այս առաջին անգամը հյուրընկալում է Արաբական Միացյալ Էմիրությունները»,- նշված է հաղորդագրության մեջ։  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]