Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Մարտ

Փարիզյան հանդեսը հրապարակել Է Ֆրանսիայի առավել մեծ ժողովրդականություն վայելող կանանց ցուցակը


ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժորժ Սանդը՝ 1843 թվականին Ֆրանսիայում լույս տեսած «Կոնսուելո» վեպի հեղինակը, ճանաչվել Է ֆրանսիացիների սիրելի կին գրողը: Փարիզյան VSD հանդեսի անցկացրած հարցման համաձայն, այս կարծիքին Է վիպագրի հայրենակիցների 29 տոկոսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Գրականության պատմության մեջ Սանդը (իսկական անունը՝ Ամանդինա Ավրորա Լյուսիլ Դյուպեն, բարոնուհի Դյուդեւան) մտել Է որպես գրող-ֆեմինիստուհի եւ համոզված բունտարար: «Անցնելով բոնապարտիզմից դեպի սոցիալիզմ ճանապարհը՝ նա մնում Է ազատ եւ անկախ կնոջ խորհրդանիշը»,-նշել Է փարիզյան ամսագիրը:
Գրողը 70 վեպերի եւ բազմաթիվ նովելների, հեքիաթների, գրական Էսսեների հեղինակ Է: Ժամանակակիցների հիշողության մեջ նա նաեւ մնացել Է իր արարքներով: Վիպագիրը հրաժարվել Է Պատվո լեգեոնի շքանշանից եւ Փարիզի ոստիկանության պրեֆեկտուրայից ստացել Է տղամարդու կոստյում հագնելու թույլտվություն: Նրա սիրեցյալների թվում Էին ռոմանտիկ բանաստեղծ Ալֆրեդ դե Մյուսեն եւ երաժշտական ռոմանտիզմի առաջատար ներկայացուցիչ Ֆրեդերիկ Շոպենը:
Կին գրողների առաջին եռյակում Սանդի հետ միասին տեղ են գտել նաեւ «Բոլոր մարդիկ մահկանացու են» վեպի (1946 թ.) հեղինակ Սիմոնա դե Բովուարը (21 տոկոս) եւ Կոլետը (18 տոկոս), որը հայտնի Է իր «Ժիժի» վեպով (1944 թ.):
Հանդեսի հարցումը, որը նվիրված Էր ամենանշանավոր ֆրանսուհիներին, ներառել Է նաեւ այլ անվանակարգեր: Այսպես, ամենասիրելի դերասանուհի են ճանաչել Սոֆի Մարսոյին (ձայների 36 տոկոսը): Մեծ Էկրանին նա դեբյուտել Է 14 տարեկանում՝ խաղալով «Բում» ֆիլմում: Երկրորդ տեղում Մարիոն Կոտիյարն Է (24 տոկոս), որն «Օսկար»-ի Է արժանացել «Կյանքը՝ վարդագույնով» կինոնկարում (2007 թ.) Էդիտ Պիաֆի դերի համար: Եռյակը եզրափակում Է Կատրին Ֆրոն (21 տոկոս), որը խաղացել Է «Ընտանեկան իրադրություն» կինոնկարում (1996 թ.):
Երաժիշտների շրջանում առաջին տեղը բաժին Է ընկել Միլեն Ֆարմերին (ձայների 23 տոկոսը), որն իր կարիերան սկսել Է 80-ական թվականների կեսերին: Երկրորդ տեղն զբաղեցրել Է Լուանը, որի Chambre 12 («Հյուրանոցիային համար 12») ալբոմը ֆրանսիական հիթ-շքերթի առաջատարն Է դարձել 2015 թվականի: Առաջին եռյակում նաեւ հայտնվել Է Ֆրանսուազ Արդին՝ 60-ական թվականների ոճի կուռքը, որի երգերը տեղ են գտել ֆրանսիական շանսոնի ոսկե հավաքածուում:
Պակաս ուշադրություն չի գրավել «Կանայք՝ քաղաքականության մեջ» անվանակարգը: Առավել մեծ ժողովրդականություն վայելող առաջատարների առաջին եռյակում, ըստ VSD-ի վարկածի, տեղ են գտել արդարադատության նախկին նախարար Քրիստիան Տոբիրան եւ «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենը, որը պետության ներկայիս ղեկավար Էմանուել Մակրոնի մրցակցուհին Էր վերջին նախագահական ընտրություններում:
Այս անվանակարգում առաջին հորիզոնականը կիսել են Արկտիկայի եւ Անտարկտիկայի գործերով Ֆրանսիայի ԱԳ նախարարության հատուկ դեսպան Սեգոլեն Ռուայալը, որը հանրապետության նախագահի պաշտոնի համար պայքարել Է 2007 թվականին, 29-ամյա Մարիոն-Մարեշալը, որին համարում են ֆրանսիական քաղաքականության ծագող աստղը: Մարին լե Պենի զարմուհին՝ Մարիոնը, պատկանում Է այս քաղաքական ընտանիքի երրորդ սերնդին: 22 տարեկանում նա ընտրվել Էր Ազգային ժողովում եւ ֆրանսիական խորհրդարանում դարձել ամենաերիտասարդ պատգամավորը, բայց հետագայում թողել Է քաղաքական բեմահարթակը:
Այժմ Մարիոն Մարեշալը գլխավորում Է Լիոնի Սոցիալական, տնտեսական եւ քաղաքական գիտությունների ինստիտուտը, այդուհանդերձ, շատերը նրան հնարավոր թեկնածու են համարում 2022 թվականի նախագահական ընտրություններում: Անցած տարվա վերջին նա աջակցություն Էր հայտնել «Դեղին բաճկոնավորների» բողոքի ֆրանսիական շարժմանը՝ այն համարելով «ժողովրդական եւ քաղաքականությունից դուրս գտնվող», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ