Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանյան երեք բանկերի ֆինանսավորմամբ իրականացվել է հայկական ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման նշանակալի գործարք

Հայաստանյան երեք բանկերի ֆինանսավորմամբ իրականացվել է հայկական 
ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման նշանակալի գործարք

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանյան երեք բանկերի համատեղ ֆինանսավորմամբ հանքարդյունաբերության ոլորտում առաջին անգամ իրականացվել է գործարք, որի շրջանակում արտասահմանյան ռազմավարական ներդրողի կողմից ձեռք է բերվել հայկական ընկերություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ամերիաբանկից, Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակված Chaarat Gold Holdings ընկերությունը 55 մլն ԱՄՆ դոլարով ձեռք է բերել «Կապանի Լեռնահարստացման Կոմբինատ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100%-ը` նույն բորսայում ցուցակված ռուսական Russian Polymetal Group ընկերության դուստր ձեռնարկությունից:       

Գործարքն իրականացվել է Ամերիաբանկի նախաձեռնությամբ, հայաստանյան երկու գործընկեր բանկերի հետ համատեղ՝ համախմբելով 40 մլն ԱՄՆ դոլարի վարկային ռեսուրս, որից 32 մլն ԱՄՆ դոլարն ապահովվել է Ամերիաբանկի կողմից: 

«Այս գործարքով հայկական բանկերը միջազգային ֆինանսական հանրությանն ապացուցեցին նման բարդ գործարքներ իրականացնելու, ինչպես նաև տեղական ֆինանսական ռեսուրսները միջազգային գործարքների ֆինանսավորման համար համախմբելու իրենց կարողությունը: Բացի այդ, գործարքը ցույց տվեց, որ Հայաստանի տնտեսությունը գրավիչ է միջազգային կապիտալի և ներդրումների համար», - ասաց Բանկի Կորպորատիվ ներդրումային բանկային գործառնությունների դեպարտամենտի տնօրեն Գագիկ Սահակյանը:

«Ուրախ ենք, որ այս գործարքով մենք դարձանք Հայաստանում առաջին խոշոր օտարերկրյա ներդրողը հեղափոխությունից հետո: Շրջակա միջավայրի, սոցիալական և կորպորատիվ կառավարումը առանցքային դեր ունեն մեր ընկերության մշակույթում, ինչպես նաև ռազմավարության և գործունեության մեջ: Դրանք համահունչ են Հայաստանում գործունեության թափանցիկության ապահովման նոր ձևավորված սկզբունքներին: Հայաստանը մեզ համար բիզնես գործունեություն ծավալելու հիանալի հնարավորություններ է ընձեռում», - նշեց «Չաարաթ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արտեմ Վոլինեցը:   

***

«Ամերիաբանկ» ՓԲԸ

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2018թ. տարեկան արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ):

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]