1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թուրքիան և Ռուսաստանը աշխատում են Իդլիբում գործողությունների համակարգման կենտրոն ստեղծել. Շահան Գանտահարյան

Թուրքիան  և Ռուսաստանը աշխատում են  Իդլիբում գործողությունների  համակարգման 
կենտրոն ստեղծել. Շահան Գանտահարյան

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան  և Ռուսաստանը աշխատում են  Իդլիբում գործողությունների  համակարգման կենտրոն ստեղծել։  «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր  Շահան Գանտահարյանը՝ ընդգծելով,  որ  դա իրականանում է մի տարի առաջ երկու երկրների միջեւ Իդլիբը ապառազմականացնելու շուրջ կայացած համաձայնագրի շրջանակներում։

Նրա խոսքով՝  ապառազմականացման համար կա, իհարկե, քաղաքական երկու հիմնական ընկալում. Ռուսական կողմի համար շրջակայքն ահաբեկչական տարրերից մաքրազտումն էր, իսկ Անկարայի համար՝  քրդական զինված ուժերի հեռացումը։

Հիմա արդեն խոսվում է գործողությունների համակարգման  մասին, ինչը մաքրազտումների գործողության հաջորդող փուլն է։Այդ գործողությունները, բնականաբար, ունենալու են նաեւ ռազմական բնույթ։ Ապառազմականացմանը հաջորդելու է վերառազմականացումը՝ այլ տեսքով։

Ռուսական կողմը միայն Իդլիբի համար համակարգման  կենտրոն ստեղծելով պարզ է  դարձնում, որ այլ տարածքների վրա առանց համակարգելու, ինքնուրույն շարժելու առաձգականությունն ունեն։ Մինչդեռ թուրքական կողմը, հիմնականում Իդլիբով շահագրգռված պիտի համակարգի  ամեն քայլ  ռուս գործընկերների հետ։ Չի բացառվում, որ սահմանափակ այլ ռազմառեւտրային համաձայնություններ դրսեւորվեն այլ տարածքների վրա։ Պարզ է, սակայն, որ խոսքը Մոսկվայի վերահսկողության եւ Անկարային՝ Մոսկվայից  թույլտվություն ստանալու մասին է։

Համակարգումը  այս դեպքում քաղաքական այս բանաձեւով է ընկալվում։

Շահան Գանտահարյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]