Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պատգամավորը պետական տուրքի բարձրացման արդյունքում շատ գրավատների ու փոխանակման կետերի փակման ռիսկ է տեսնում

Պատգամավորը պետական տուրքի բարձրացման արդյունքում շատ գրավատների ու 
փոխանակման կետերի փակման ռիսկ է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսագետ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը գրավատների և փոխանակման կետերի պետական տուրքի նախատեսվող զգալի բարձրացման համար դեռ հիմնավորում չի նկատել: Նա կարծում է, որ դրանց թիվը կկրճատվի, իսկ փոքր մրցակցության արդյունքում՝ կտուժի մատուցվող ծառայությունների որակը:

Մելքումյանը նման տեսակետ հայտնեց «Արմենպրես»-ի հետ զրույցում:

«Բարձրացման համար ես առայժմ չեմ տեսել հիմնավորումներ, դեռ ոչ մի պետական պաշտոնյա չի ներկայացրել այդ հիմնավորումները: Կամայական կտրուկ բարձրացումը ի՞նչ նպատակ է հետապնդում: Դրա արդյունքում գրավատների ու փոխանակման կետերի մեծ մասը կփակվեն: Ես նաև տեսնում եմ հետևյալ միտումը՝ սեգմենտը, որն օգտվում է այդ համակարգերից, ուղղորդել դեպի բանկերը: Դրա փոխարեն կառավարությունը կարող է վարկերի տրամադրման տոկոսները ինչ-որ կերպ սահմանափակել, կարգավորել»,-ասաց Մելքումյանը:

Նա նկատեց, որ եթե գրավատներն ու փոխանակման կետերը կան, դա նշանակում է, որ դրանց նկատմամբ պահանջարկ կա, այլ բան է, որ այդ պահանջարկի սպասարկումն ավելի քաղաքակիրթ ու ոչ ռիսկային դարձնեն:  Մելքումյանը նկատեց, որ քիչ պետական տուրքի պարագայում գրավատների ու փոխանակման կետերի ցանցը մեծացել է: «Դա էլ նշանակում է, որ այնտեղ մրցակցություն է առաջացել: Իսկ որքան մրցակցություն լինի, այնքան ծառայությունների որակը կբարձրանա: Եթե տուրքը բարձրացվում է, գրավատների ու փոխանակման կետերի քանակը կնվազի: Բերում ենք կիսամոնոպոլ դաշտ, նշանակում է, որ դրանց որակները կտուժեն»,-եզրափակեց Մելքումյանը:

Գրավատների և փոխանակման կետերի աշխատակիցները կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով վերախմբագրել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որի համաձայն՝ գրավատների համար ներկայիս 100 հազար դրամի փոխարեն պետական տուրքը կդառնա 6 միլիոն, իսկ փոխանակման կետերի համար 50 հազար դրամի փոխարեն՝ 3 միլիոն դրամ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]