Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային փոխնախագահին

Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային 
փոխնախագահին
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը՝ ՀԲ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Սիրիլ Մյուլլերի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը խոսել է Հայաստանի և Համաշխարհային բանկի «Երկրի համագործակցության շրջանակ» փաստաթղթի մշակման ուղղությամբ ՀԲ-ի հետ կատարված արդյունավետ աշխատանքի մասին և գոհունակությամբ նշել, որ փաստաթուղթը համահունչ է Կառավարության ծրագրում ներառված հիմնական դրույթներին: Փոխվարչապետը հույս է հայտնել, որ Համաշխարհային բանկի հետ առկա բարձր մակարդակի համագործակցությունը հետևողական կերպով կզարգանա և կընդլայնվի:

ՀԲ տարածաշրջանային փոխնախագահ Սիրիլ Մյուլլերը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, բարձր է գնահատել բարեփոխումներ իրականացնելու Կառավարության պատրաստակամությունն ու ձգտումը:

Փոխվարչապետը Համաշխարհային բանկի պատվիրակության անդամներին ներկայացրել է Կառավարության կողմից ուրվագծված այն բարեփոխումները, որոնց իրականացումը կնպաստի երկրի զարգացմանը: Որպես գերակայություն՝ փոխվարչապետն առանձնացրել է մրցակցային տնտեսության ձևավորման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը, մարդու իրավունքների և կապիտալի պաշտպանությունն ու կոռուպցիայի դեմ պայքարը: Մհեր Գրիգորյանը վստահեցրել է, որ երկրում տնտեսական զարգացման զգալի ներուժ կա, որը հնարավոր է իրացնել: Փոխվարչապետը շեշտել է ենթակառուցվածքների և մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ ծրագրերի իրականացման կարևորությունը, ինչպես նաև կապիտալի շուկայի ձևավորման և բարձր տեխնոլոգիաների ոլորտում նորարարական գաղափարների իրացման համար հարթակի ստեղծման անհրաժեշտությունը:

Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին՝ զրուցակիցները դրա հետևանքների հետ մեկտեղ կարևորել են պատճառների վերացումը: 

Ի թիվս այլ հարցերի՝ փոխվարչապետն ու ՀԲ փոխնախագահը մտքեր են փոխանակել նաև պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվելիք քայլերի շուրջ:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]