Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Windows-ում լուրջ խոցելիություն են գտել

Windows-ում լուրջ խոցելիություն են գտել


ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կասպերսկու լաբորատորիան» Windows-ում գտել Է նախկինում անհայտ խոցելիություն, որի միջոցով հաքերները կարողացել են ստանալ ցանց կամ զոհի սարք մուտք գործելու հնարավորություն: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է ընկերության կայքում:
Այդ խոցելիության օգտագործման համար կիբեռհանցագործները գրել են Էքսփլոյթ (ծրագիր ցանցային գրոհների իրականացման համար – խմբ.)՝ միտված դեպի Windows 8 եւ Windows 10 օպերացիոն համակարգեր: Խոցելիությունը հաքերներին թույլ Է տվել լիակատար մուտք ստանալ գրոհվող համակարգիչ, ընդգծել են «Կասպերսկու լաբորատորիայում»: Խոցելիության վերաբերյալ տեղեկատվությունը հայտնվել Է Microsoft-ին, ինչից հետո վերջինս նորացում Է թողարկել իր օպերացիոն համակարգերի համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]