Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մաշտոցի պողոտայում բողոքի ակցիայի ժամանակ տուժածները դուրս են գրվել հիվանդանոցից

Մաշտոցի պողոտայում բողոքի ակցիայի ժամանակ տուժածները դուրս են գրվել 
հիվանդանոցից

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մաշտոցի պողոտայի բողոքի ակցիայի ընթացքում տուժած ոստիկանության աշխատակիցը և քաղաքացին դուրս են գրվել հիվանդանոցից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:

«Նրանք անցել են անհրաժեշտ բոլոր հետազոտությունները և ստանալով ամբուլատոր բժշկական օգնություն, դուրս են գրվել Հերացի համալսարանական հիվանդանոցից»,- գրել է Դանիելյանը:

Մարտի 14-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Ազատության հրապարակի հարակից տարածքում գտնվող սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքի ակցիայի ընթացքում արձանագրված միջադեպի արդյունքում, 1 ոստիկան և 1 քաղաքացի տեղափոխվել էին «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Ոստիկանության աշխատակիցը՝ Ա. Կ.՝ Ծնված 1992 թվականին, ստացել է գլխի շրջանի վնասվածք,իսկ մյուս քաղաքացին՝ Հ. Ս.՝ ծնված 1953 թվականին, գոտկային շրջանի վնասվածք:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]