Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Boeing 737 MAX-ի արտադրությունը շարունակվում Է, չնայած մատակարարումների դադարեցմանը. Reuters

Boeing 737 MAX-ի արտադրությունը շարունակվում Է, չնայած մատակարարումների դադարեցմանը. Reuters
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Boeing 737 MAX ինքնաթիռների մատակարարումները մարտի 13-ին սառեցվել են, սակայն հանրանավերի արտադրությունը շարունակվում Է: Մարտի 14-ին այս մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ճյուղի աղբյուրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ավիաընկերությունների, ավիացիոն ճյուղի ներկայացուցիչները եւ ֆինանսների բնագավառի փորձագետները նաեւ գործակալությանը պատմել են, որ ավիափոխադրողների մեծ մասը կխուսափի այն ինքնաթիռների մոդելի գնումից, որոնք օգտագործման համար արգելված են շատ երկրների օդային տարածությունում: Սակայն Boeing ընկերությունն, ինչպես սպասվում Է, կշարունակի այդ տիպի ինքնաթիռների արտադրությունը Սիեթլի մերձակա գործարանում եւ կարող Է արտադրությունը կրկին ավելացնել հունիսին:
Վերլուծաբանների գնահատմամբ, որը ներկայացրել Է գործակալությունը, Boeing 737 MAX-ի օգտագործման արգելքի յուրաքանչյուր ամիսն ընկրության վրա կնստի 1,8 միլիարդից մինչեւ 2,5 միլիարդ դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]