Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Մայիս

Օպերայի տարածքում սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքի ակցիա իրականացնող մեկ քաղաքացի և մեկ ոստիկան տեղափոխվել են հիվանդանոց

Օպերայի տարածքում սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքի ակցիա 
իրականացնող մեկ քաղաքացի և մեկ ոստիկան տեղափոխվել են հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատության հրապարակի հարակից տարածքներում գտնվող սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքի ակցիաների ընթացքում մեկ ոստիկան և մեկ քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հերացի, թիվ 1 համալսարանական հիվանդանոցի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։

«Ոստիկանության աշխատակիցը, ով ծնվել է 1992 թվականին, վնասվածք է ստացել գլխի շրջանում, ներկա պահին նրա վիճակը գնահատվում է բավարար: Մեզ մոտ տեղափոխված քաղաքացին 1953 թվականին ծնված կին է, ով ստացել է գոտկային շրջանի վնասվածք, նրա վիճակը նույնպես բավարար է»,- ասաց Դանիելյանը:

Նրա խոսքով՝ երկու տուժածն էլ այս պահին գնտվում են հետազոտությունների փուլում, բժիշկների հսկողության տակ են:

Հիվանդանոցում բուժումը շարունակելու կամ դուրս գրելու մասին տեղեկություններ կհաղորդվեն ավելի ուշ:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ