Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ոստիկանությունը Ազատության հրապարակից քաղաքացիների է բերման ենթարկել

Ոստիկանությունը Ազատության հրապարակից քաղաքացիների է բերման ենթարկել

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանությունը բերման է ենթարկել Ազատության հրապարակի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման համար բողոքի ակցիա իրականացնող 16 քաղաքացու:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասացին Ոստիկանության լրատվամիջոցների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնից:

«Այս պահի դրությամբ Ոստիկանության Կենտրոնական բաժին բերման է ենթարկվել 16 անձ»,- ասացին ոստիկանությունից:

Մարտի 13-ից Երևանի քաղաքապետարանը սկսել է սրճարանների ապամոնտաժման աշխատանքները։ Դեռ 2018-ի դեկտեմբերի 13-ին ծանուցումներ են ուղարկվել Օպերայի հարակից տարածքում վարձակալության իրավունքով գործունեություն ծավալող 5 տնտեսավարողի, որ, համաձայն պայմանագրի, 30-օրյա ժամկետում դադարելու է վարձակալության պայմանագրի գործողությունը։  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]