Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Իրանը լայնածավալ զորավարժություններ Է անցկացրել Պարսից ծոցում

Իրանը լայնածավալ զորավարժություններ Է անցկացրել Պարսից ծոցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսլամական հեղափոխության պահպանների կորպուսը (ԻՀՊԿ, երկրի զինված ուժերի բաղկացուցիչ մասը) խոշոր զորավարժություններ Է անցկացրել Պարսից ծոցի շրջանում, որոնց ընթացքում գործի Է դրվել առնվազն 50 հարվածային անօդաչու: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Mehr գործակալությունը:

Իրանցի զինվորականներն առաջին անգամ են զորավարժություններ անցկացրել այդ քանակությամբ անօդաչուների միաժամանակյա օգտագործմամբ: Ընդ որում, բացի հարվածային RQ-170-երից, գործի են դրվել նաեւ այլ անօդաչու թռչող սարքեր, նշում Է գործակալությունը եւ հավելում, որ զորավարժությունների ընթացքում անօդաչուները կարողացել են ճշգրիտ խոցել թիրախները՝ թռչելով ավելի քան հազար կիլոմետր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]