Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Նոյեմբեր

Պարզվել է, թե որոնք են աշխարհի լավագույն քաղաքները՝ ըստ տեղի բնակիչների վարկածի

Պարզվել է, թե որոնք են աշխարհի լավագույն քաղաքները՝ ըստ տեղի բնակիչների վարկածի

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարցման ընթացքում, որին մասնակցել են մեգապոլիսների 34 հազար բնակիչներ, պարզվել Է, որ աշխարհի լավագույն քաղաքների վարկանիշում առաջին տեղն զբաղեցնում Է Նյու Յորքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Time Out-ը:

Երկրորդ տեղում հայտնվել Է Ավստրալիայի մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Մելբուռնը, երրորդում՝ Չիկագոն: Հնգյակը եզրափակել են Լոնդոնը եւ Լոս Անջելեսը: Ցուցակում, տեղի բնակիչների կարծիքով, տեղ են գտել նաեւ Մոնրեալը, Բեռլինը, Գլազգոն, Փարիզը եւ Տոկիոն: Մոսկվան հայտնվել Է 36-րդ հորիզոնականում՝ մեկ դիրք զիջելով Շանհային եւ առաջ անցնելով Դելիից, Սիեթլից, Սիդնեյից, Աբու-Դաբիից, Հոնկոնգից, Բոսթոնից, Ռիո դե Ժանեյրոյից, Մարսելից եւ Բանգկոկից:

Ինչպես նշում Է հրատարակությունը, հարցման ընթացքում հաշվի են առնվել զանազան չափանիշներ՝ տեղական խոհանոցը, մշակույթը, գիշերային կյանքը, քաղաքի գեղեցկությունը, փոխադրամիջոցների հասանելիությունը եւ հարմարավետությունը, ինչպես նաեւ երջանկության ընդհանուր մակարդակը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ