Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ամուր Հայաստանի հեռանկարը բխում է դաշինքի շահերից. ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ

Ամուր Հայաստանի հեռանկարը բխում է դաշինքի շահերից. ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամուր Հայաստանի հեռանկարը բխում է ՆԱՏՕ-ի շահերից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ընթացող ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրապնդման խորհրդաժողովի ընթացքում այս մասին ասաց Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի տնօրեն Ռոզարիա Պույլիսին:

«Հայաստանը ՆԱՏՕ-ի բարեվարքության ծրագրին մասնակցում է 2013 թ., որը գործընկեր երկրներին կոռուպցիայի դեմ պայքարում օգնելու նպատակ ունի: Այն մի փոքր հետաձգվեց, բայց հիմա մենք նոր փուլ ենք մտնում: Ամուր Հայաստանը ՆԱՏՕ-ի շահերից է բխում»,- նշեց Պույլիսին:

Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի տնօրենը նշեց, թե ՆԱՏՕ-ի անդամ երկրները գիտակցում են, որ կոռուպցիան սպառնալիք է, որն ազդում է բանակի արժանապատվության ու կառավարման վրա:

«Մենք հասկանում ենք Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները և խնդիրները: Հայաստանն իր հանձնառությունն է հայտնել մասնակցելու գործընթացին, և մենք պատրաստ ենք աջակցել: Ձեր երկիրն արդեն որոշակի դրական փորձ է ձեռք բերել կառավարման բարելավման համար»,- ասաց Պույլիսին:

ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրապնդման խորհրդաժողովն ընթանում է մարտի 12-15-ը Հայաստանում տեղի ունեցող ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]