Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր տնօրենը բարձր է գնահատել ՀՀ կառավարության հետ փոխգործակցությունը

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր տնօրենը բարձր է գնահատել ՀՀ 
կառավարության հետ փոխգործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հանդիպել է  ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր տնօրեն Նատալյա Քանեմի հետ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարը հանդիպման մանրամասների մասին գրառում է կատարել «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում:

Զարուհի Բաթոյանը նշել է, որ դոկտոր Քանեմը բարձր է գնահատել 3 հիմնական ուղղություններով (ընտանիքի պլանավորում, գենդերային հիմքով բռնության դեմ պայքար և վերարտադրողական առողջություն) ՀՀ կառավարության հետ փոխգործակցությունը: 
«Իմ շնորհակալությունը հայտնեցի հիմնադրամին՝ Հայաստանում գենդերային հավասարության, ընտանեկան բռնության դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության հարցերում աջակցելու համար՝ այդ համատեքստում հիշատակելով նաև ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի ընդունումն ու այն բարելավելու նպատակով առաջիկա գործընթացները»,- նշված է Բաթոյանի գրառման մեջ։ 
Հանդիպման վերջում Նատալյա Քանեմը Զարուհի Բաթոյանին հրավիրել է Նայրոբիում կայանալիք համաժողովին, որտեղ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը կտոնի իր ստեղծման 50-ամյակը և 1994 թվականին Կահիրեում տեղի ունեցած Բնակչության և զարգացման համաժողովի 25-ամյակը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]