Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Նախկին կոնգրեսական Բեթո Օ՛Ռուրքը հայտարարել Է, որ առաջադրվելու Է ԱՄՆ-ի նախագահի թեկնածու

Նախկին կոնգրեսական Բեթո Օ՛Ռուրքը հայտարարել Է, որ առաջադրվելու Է ԱՄՆ-ի նախագահի թեկնածու

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին անդամ Բեթո Օ՛Ռուրքը մտադիր Է իր թեկնածությունն առաջադրել ԱՄՆ-ի նախագահի 2020 թվականի ընտրություններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Տեխասի նահանգը ներկայացնող օրենսդիրը հայտարարել Է Vanity Fair ամերիկյան հանդեսի քաղաքական հավելվածի լրագրողներին տված հարցազրույցում, որը հրապարակվել Է մարտի 13-ին:

«Դուք, հավանաբար, հասկանում եք, որ ես պատրաստվում եմ թեկնածու առաջադրվել,-հրատարակությունը մեջբերել Է Օ՛Ռուրքի խոսքը:-Դա ճիշտ Է: Կարծում եմ՝ ինձ մոտ կստացվի»:

«Ես ցանկանում եմ մասնակցել»,-հավելել Է նա: Այս տարի ավելի վաղ Օ՛Ռուրքը հայտարարել Էր, որ շուտով վերջնական որոշում կընդունի նախագահական մրցավազքին մասնակցելու վերաբերյալ: Նա չԷր բացառել, որ հավակնելու Է սենատորի պաշտոնի: Դեմոկրատական կուսակցությունից նախագահի պաշտոնի թեկնածու առաջադրվելու հնարավոր հավակնորդների թվում ամերիկյան ԶԼՄ-ները նշում են նաեւ ԱՄՆ-ի 76-ամյա նախկին փոխնախագահ Ջո Բայդենին, Վերմոնտի նահանգից 77-ամյա սենատոր Բեռնի Սանդերսին, որը Հիլարի Քլինթոնի հետ մրցակցել Է Դեմոկրատական կուսակցությունից 2016 թվականի նախագահական ընտրություններում թեկնածու առաջադրվելու համար, Նյու Ջերսիի նահանգից սենատոր Քորի Բուքերին եւ Նյու Յորքի նահանգից սենատոր Քիրսթեն Ջիլիբրանդին:

Ապագա նախագահական ընտրարշավի ընթացքում կուսակցական ակտիվիստների առաջին ժողովները տեղի կունենան Այովայի նահանգում 2020 թվականի փետրվարի սկզբին: Դեմոկրատական կուսակցության համագումարը, որտեղ պաշտոնապես կառաջադրվի նախագահի պաշտոնի թեկնածուն, կկայանա 2020 թվականի հուլիսի 13-ից 16-ը Միլուոքիում (Վիսկոնսինի նահանգ):

Հանրապետականներն իրենց համագումարը կանցկացնեն 2020 թվականի օգոստոսին՝ Շառլոտ քաղաքում (Հյուսիսային Կարոլինայի նահանգ):

ԱՄՆ-ի նախագահի 59-րդ ընտրությունները կկայանան 2020 թվականի նոյեմբերի 3-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]