Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մարտ

Նախարարությունը մանրամասներ է ներկայացնում գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի վերաբերյալ


ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը մանրամասներ է ներկայացնում գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հայտնում է, որ  ծրագրի շրջանակում վարկը շահառուներին հասանելի կլինի ընդամենը 5 %-ով, ավելին` եթե գյուղացիները որոշեն միավորվել և կոոպերատիվ կազմել,  պետական սուբսիդավորման արդյունքում կարող են վարկ ստանալ 3 %-ով։

Իսկ ահա սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի տնտեսվարողներին վարկը կտրամադրվի 0 %-ով։ Վարկի չափը` 3-15 մլն ՀՀ դրամ, մարման ժամկետը՝  մինչև 5 տարի` կախված ներդրումների ուղղվածությունից։

Մանրամասները տեսանյութում: 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ