Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակում քննարկվում են բարեվարքության խնդիրները

ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակում քննարկվում են բարեվարքության խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ընթացող ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակում ՊՆ-ում քննարկվում են բարեվարքության ամրապնդման խնդիրները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մարտի 14-ին տեղի ունեցող խորհրդաժողովը նախագահում է ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրապնդման ծրագրի Հայաստանի գծով ղեկավար Բենեդիկտ Բորելը:

«Բարեվարքի նոր մշակույթը սերմանելու մեջ նրբություններ կան: Մենք բարեվարքի ամրացման մեկնարկը սկսել ենք 2013 թ., հետո փոքրիկ դադար եղավ, և շատ հաճելի է, որ պաշտպանության նախարարը վերսկսեց այս գործընթացը: Սա զգայուն, նուրբ գործ է, որովհետև առնչվում ենք պաշտպանության ոլորտի հետ»,- նշեց Բորելը:

Փարիզի բիզնես դպրոցի նախկին դեկան Ժորժ Նուրդինը նշեց, որ առաջնորդության մի քանի տեսակ կա, սակայն քննարկման կարևոր ուղղությունը տրանսֆորմացիոն առաջնորդությունն է:

«Առաջնորդության տեսակները մի քանիսն են՝ ճանաչողական առաջնորդություն, հրամանատարական, մասնակցային առաջնորդություն, սակայն մեզ այսօր ամենից շատ հետաքրքրում է տրանսֆորմացիոն առաջնորդությունը: Սա այն առաջնորդությունն է, որի դեպքում առաջնորդը կարող է կազմակերպությունը կամ նույնիսկ երկիրը Ա կետից Բ կետ տեղափոխել՝ այդ ճանապարհին դիմադրության հանդիպելով: Եթե փոփոխելիս դիմադրության չես հանդիպում, նշանակում է, չես էլ փոխում: Դա նորմալ երևույթ է»,- ասաց Ժորժ Նուրդինը:

Հայաստանում ՆԱՏՕ-ի շաբաթը մեկնարկել է մարտի 12-ին և կտևի մինչև մարտի 15-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]