Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Բարսելոնա»-ն հաղթեց «Լիոն»-ին, «Լիվերպուլ»-ը՝ «Բավարիա»-ին. ՉԼ քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները

«Բարսելոնա»-ն հաղթեց «Լիոն»-ին, «Լիվերպուլ»-ը՝ «Բավարիա»-ին. ՉԼ քառորդ 
եզրափակիչի բոլոր մասնակիցները

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղերից հետո «Բարսելոնա»-ն և «Լիվերպուլ»-ը կշարունակեն պայքարը հաջորդ փուլում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնա»-ն սեփական հարկի տակ հյուրընկալեց «Լիոն»-ին: Նախ խաղի 18-րդ րոպեին Լեո Մեսսին 11-մետրանոց հարվածի շնորհիվ առաջ մղեց «կատալոնական» ակումբին: Այնուհետև՝ 31-րդ րոպեին, բրազիլացի Կոուտինյոն, ստանալով Սուարեսի շատ լավ փոխանցումը, կրկնապատկեց հաշիվը: Երկրորդ կեսում՝ 58-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո «Լիոն»-ի ֆուտբոլիստները կրճատեցին հաշվի տարբերությունը: Բայց 78-րդ րոպեին նորից աչքի ընկավ Մեսսին՝ դառնալով դուբլի հեղինակ՝ 3:1: Չէր էլ անցել 3 րոպե, երբ Պիկեն խփեց «Բարսելոնա»-ի 4-րդ գոլը, իսկ 86-րդ րոպեին Դեմբելեն խփեց «կապտանռնագույնների» 5-րդ գոլը: 

Միաժամանակ ընթացող մյուս խաղում Մյուխենում «Բավարիա»-ն հյուրընկալեց «Լիվերպուլ»-ին: Խաղի 26-րդ րոպեին Մանեն առաջ մղեց անգլիական ակումբին, սակայն 39-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Մատիպը: Թիմերն ընդմիջման գնացին 1:1 հաշվով: Երկրորդ կեսում «Լիվերպուլ»-ը իր փոքր առավելությունը գոլի վերածեց 69-րդ րոպեին, երբ անգլիական թիմին կրկին առաջ մղեց Վան Դեյկը: Իսկ հանդիպման վերջնամասում Մանեն դարձավ դուբլի հեղինակ և «Լիվերպուլ»-ն ի վերջո հաղթեց «Բավարիա»-ին՝ 3:1 հաշվով:

Ավելի վաղ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի ուղեգրեր նվաճել էին նաև «Այաքս»-ը, «Յուվենտուս»-ը, «Մանչեսթեր Սիթի»-ն, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, «Պորտու»-ն, «Տոտենհեմ»-ը:

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի վիճահականությունը կկայանա մարտի 15-ին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]