Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Դեսպան Բադալյանը Թուրքմենստանի տեքստիլ արդյունաբերության նախարարի հետ քննարկել է ոլորտում համագործակցության հնարավորությունները

Դեսպան Բադալյանը Թուրքմենստանի տեքստիլ արդյունաբերության նախարարի հետ 
քննարկել է ոլորտում համագործակցության հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը մարտի 13-ին հանդիպել է Թուրքմենստանի տեքստիլ արդյունաբերության նախարար Ռեսուլ Ռեջեփովի (Resul Rejepow) հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-թուրքմենական հարաբերությունների՝ թեթև և տեքստիլ արդյունաբերությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ բամբակագործության և գորգագործության, հումքի և պատրաստի արտադրանքի առևտրի ոլորտներում համագործակցության հնարավորությունները:      

Անդրադարձ է եղել 2019թ. կեսերին Աշխաբադում կայանալիք հայ-թուրքմենական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի 9-րդ նիստի նախապատրաստական աշխատանքների կազմակերպական, ինչպես նաև դրա օրակարգի՝ տեքստիլ արդյունաբերությանը վերաբերող հարցերին:

Զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի և Թուրքմենստանի միջև տնտեսական հարաբերությունների ակտիվացման և առևտրաշրջանառության ծավալների մեծացման համատեքստում մոտ ապագայում երկու մայրաքաղաքներում առևտրի տների բացման և ուղիղ օդային հաղորդակցության վերականգնման կարևորությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am