Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մարտ

Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի տնօրենը կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը


ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գործադիր տնօրեն Անդրեյ Շիրոկովին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, փոխվարչապետը կարևորել հիմնադրամի հետ համագործակցությունը և ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից առաջնահերթ համարվող այն ոլորտները, որտեղ հնարավոր է մշակել և իրականացնել համատեղ ծրագրեր, այդ թվում՝ տարածաշրջանային նշանակության: 

Հանդիպման ընթացքում Անդրեյ Շիրոկովը փոխվարչապետին է ներկայացրել հիմնադրամի նորացված ռազմավարությամբ սահմանված գործունեության հիմնական ուղղությունները: Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գործադիր տնօրենը կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանն ու խորացմանն ուղղված հետագա քայլերը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել առաջիկայում Հայաստանի ու Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջև համագործակցության ընդլայնման շուրջ: 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ