Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Մայիս

Աֆղանստանում խաղաղապահ առաքելությունն ավարտած զինծառայողները վերադարձել են Հայաստան


ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Հայաստան են վերադարձել Աֆղանստանում խաղաղապահ առաքելությունն ավարտած զինծառայողները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հերթափոխում ընդգրկված անձնակազմը խաղաղապահ առաքելության ժամանակահատվածում ցուցաբերել է բարձր մարտական պատրաստվածություն և զինվորական կարգապահություն:

Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար, գնդապետ Արտակ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել բարեխիղճ ծառայության համար և նշել, որ խաղաղապահ առաքելություն իրականացնող յուրաքանչյուր զինծառայող պետք է ունենա բարձր պատասխանատվություն և մասնագիտական բարձր պատրաստվածություն, քանզի զորախմբի յուրաքանչյուր զինծառայող ներկայացնում է ՀՀ զինված ուժերն արտերկրի մեր գործընկերներին, նպաստում մեր պետության և զինված ուժերի մասին դրական կարծիքի ձևավորմանը:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ