Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Պատգամավորն առաջարկում է մեքենաների ներմուծման մաքսատուրքերի բարձրացումը հետաձգելու նպատակով ԵԱՏՄ-ում բանակցություններ վերսկսել

Պատգամավորն առաջարկում է մեքենաների ներմուծման մաքսատուրքերի բարձրացումը 
հետաձգելու նպատակով ԵԱՏՄ-ում բանակցություններ վերսկսել

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը կառավարությանն առաջարկում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում վերաբանակցել ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված երրորդ երկրներից մեքենաների ներմուծման մաքսատուրքերը բարձրացնելու հարցի վերաբերյալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մելքումյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ ամբիոնից` աջ ղեկով մեքենաների ներմուծումը որոշակի ժամկետում թույլատրելու մասին նախագծի քննարկմանը:

«Հաջորդ տարվա հունվարի 1-ից ուժի մեջ են մտնելու եվրասիական մաքսատուրքերը, որոնք առնվազն 4.5 անգամ թանկացնելու են ավտոմեքենաները: Ես նաև ԲՀԿ-ի կողմից առաջարկում եմ մեր կառավարությանը հորդորենք, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայում հիմիկվանից վերաբանակցեն՝ համապատասխան մաքսատուրքերը ժամանակավոր հետաձգելու առումով»,-ասաց Մելքումյանը:

Նա նշեց, որ հակառակ դեպքում Հայաստանը կկորցնի նվազագույնը մոտ 50 մլն դոլար:

ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված երրորդ երկրներից Հայաստան ավտոտրանսպորտային միջոցների ներմուծման դեպքում մաքսային սակագների փոփոխություն է սպասվում 2020թ-ից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]