Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Երևանը կյանքի որակով առաջ է Բաքվից ու Թբիլիսիից. Mercer -ը հրապարակել է քաղաքների վարկանիշն ըստ կյանքի որակի

Երևանը կյանքի որակով առաջ է Բաքվից ու Թբիլիսիից. Mercer -ը հրապարակել է 
քաղաքների վարկանիշն ըստ կյանքի որակի

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Mercer միջազգային խորհրդատվական ընկերությունը հրապարակել է աշխարհի քաղաքների վարկանիշը ըստ կյանքի որակի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վարկանիշում Հայաստանի մայրաքաղաք Երևանն առաջ է անցել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիից և Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից:

Վարկանիշում Երևանը զբաղեցրել է 170-րդ հորիզոնականը: Թբիլիսին 187-րդ հորիզոնականում է, իսկ Բաքուն՝ 195: Հայաստանի հարավային հարևան Իրանի մայրաքաղաք Թեհրանը 199-րդ հորիզոնականում է:

Վարկանիշը գլխավորում է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան, երկրորդ հորիզոնականում Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքն է, երրորդում՝ Կանադայի Վանկուվեր քաղաքը: Տասնյակում են նաև Մյունխենը, Օքլենդը, Դյուսելդորֆը, Ֆրանկֆուրտը, Կոպենհագենը, Ժնևը և Բազելը:

Կյանքի որակով վատագույն քաղաքը Իրաքի մայրաքաղաք Բաղդադն է:

Վարկանիշը կազմելու համար Mercer միջազգային խորհրդատվական ընկերության մասնագետները հաշվի են առնում բնակպայմանները, սպառողական ապրանքների առկայությունը, հասարակական տրանսպորտը, սոցիալ-քաղաքական և մշակութային վիճակը, զվարճանքների առկայությունը, կրթությունը,  բնական պայմաններն ու տնտեսության վիճակը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]