Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նիգերիայում առնվազն 19 մարդու են փրկել դպրոցի շենքի փլվելուց հետո. Nigerian Tribune

Նիգերիայում առնվազն 19 մարդու են փրկել դպրոցի շենքի փլվելուց հետո. Nigerian Tribune

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 19 մարդ, այդ թվում՝ յոթ երեխա Է փրկվել Նիգերիայում դպրոցի շենքի փլատակներից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Nigerian Tribune տեղական թերթը: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ եռահարկ շենքը, որտեղ գտնվում Էր դպրոցը, փլվել Է Նիգերիայի Լագոս քաղաքում, եւ ավելի քան 100 մարդ հայտնվել Է փլատակներում:

Հրատարակության տեղեկատվության համաձայն, փրկարար գործողությունը շարունակվում Է, ոստիկանությունը նույնպես միջադեպի վայրում Է եւ հետեւում Է իրադրությանը:

Նշվում Է, որ փրկարարները մի շարք դժվարությունների են բախվել այն բանի կապակցությամբ, որ առկա սարքավորումները նրանց թույլ չեն տալիս մտնել շենք: Այս պահի դրությամբ զոհվածների վերաբերյալ տեղեկատվություն չկա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]