Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Տուրիստական հոսքերի աճն աշխարհում 2018 թվականին կազմել Է 1,4 մլրդ ուղեւորություն. վերլուծաբաններ

Տուրիստական հոսքերի աճն աշխարհում 2018 թվականին կազմել Է 1,4 մլրդ ուղեւորություն. վերլուծաբաններ

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գլոբալ տուրիզմի աճն ամբողջ աշխարհում 2018 թվականին կազմել Է 1,4 մլրդ ուղեւորություն, ինչը 5 տոկոսով ավելի Է նախորդ տարվա համեմատությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է հարյուր երկրում զբոսաշրջության զարգացումն ուսումնասիրող Euromonitor International ընկերության առաջատար վերլուծաբան Մարիա Միլոշեւիչը:

«2018 թվականն ամբողջ աշխարհում ընդհանուր առմամբ գլոբալ տուրիզմի աճ Է արձանագրել 5 տոկոսով, դա 1,4 մլրդ ուղեւորություն Է»,-ասել Է նա՝ հանդես գալով «Տուրիստական ճյուղի զարգացման թրենդները. Travel Trends» խորհրդաժողովում, որն անցկացվել Է MITT 2019 միջազգային տուրիստական ցուցահանդեսի շրջանակում: Միլոշեւիչը նշել Է, որ 2018 թվականին ամենազարգացող տարածաշրջանը դարձել Է Ասիան, որն 8 տոկոս աճ Է արձանագրել 2017 թվականի համեմատությամբ: Ընդ որում՝ հիմնական դրայվերը Չինաստանն Է, որն արտագնա տուրիստական հոսքն ավելացրել Է 12 տոկոսով:

«Ռուսաստանում երկու տարվա անկումից հետո տուրիստական հոսքն առաջին անգամ աճել Է 2 տոկոսով: Հետաքրքիր Է, որ գլոբալ բոլոր ուղեւորությունների 50 տոկոսը կատարվում Է Եվրոպայի երկրներ»,-ճշտել Է փորձագետը: «Աշխարհում զբոսաշրջության վրա կատարվող ծախսերն ավելացել են 11 տոկոսով: Լավ նորությունն այն Է, որ զբոսաշրջությունը գերակա Է դարձել սպառողների համար: Եթե առաջ ճանապարհորդությունները համարվում Էին ճոխություն, ապա այժմ դրանք դառնում են անհրաժեշտություն»,-հայտնել Է Միլոշեւիչը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]