Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Էդմոն Մարուքյանն Արցախը բանակցային սեղան վերադարձնելու գործում կարևորում է աշխատանքները միջազգային հարթակում

Էդմոն Մարուքյանն Արցախը բանակցային սեղան վերադարձնելու գործում կարևորում է 
աշխատանքները միջազգային հարթակում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Արցախը բանակցային սեղան վերադարձնելու համար կարևորում է, որ միջազգային հարթակում մեր դեսպանատները, նաև խորհրդարանը իրազեկման աշխատանքներ կատարեն, բանակցություններ վարեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մարուքյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Արցախի ներկայացուցիչներին բանակցային սեղան վերադարձնելու համար չպետք է սպասել, որ ադրբեջանական կողմը տա իր համաձայնությունը, այլ պետք է միջազգային կողմի հետ աշխատանք կատարել: Այսօրվանից մեր դեսպանատները, խորհրդարանական դիվանագիտության բոլոր հարթակները պետք է օգտագործենք, աշխարհի բոլոր մայրաքաղաքներում, բոլոր միջազգային հաստատություններում տանենք իրազեկման աշխատանքներ, բանակցություններ, որ առանց Արցախի ներկայացուցչի վերադարձի, չեն կարող լինել արդյունավետ բանակցություններ, որը կարող է պտուղ տալ»,-ասաց Մարուքյանը:

Նա շեշտեց, որ Արցախը բանակցային սեղն վերադարձնելու մասով աջակցում են իշխանությանը: «Եվ ես կարծում եմ, որ Արցախի հիմնախնդրի հետ կապված Հայաստանում կա հստակ կոնսենսուս և աջակցություն օրվա իշխանությանը, որ այդ խնդիրը մինչև վերջ տարվի առաջ»,-եզրափակեց նա:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]