1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Էդմոն Մարուքյանը կարևոր ուղերձ է համարում Անվտանգության խորհուրդների նիստն Արցախում անցկացնելը

Էդմոն Մարուքյանը կարևոր ուղերձ է համարում Անվտանգության խորհուրդների նիստն 
Արցախում անցկացնելը

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունից հետո Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների նիստն Արցախում անցկացնելը շատ կարևոր ուղերձ է համարում միջազգային հանրությանն ու Ադրբեջանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մարուքյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Արցախում անվտանգության խորհրդի նիստ անցկացնելն ուղերձ է։ Ըստ էության, դա շատ կարևոր ուղերձ է Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունից հետո: Փաշինյանի ելույթը բավականին համապարփակ էր։ Նաև կարևորում եմ, որ դա գրված ելույթ էր՝ հստակ մտածված, հստակ շեշտադրումներով, ուղերձներով։ Երևի թե առաջին անգամ Հայաստանի նոր իշխանությունը համակարգված ձևով Արցախի հարցում ուղերձ հղեց»,-ասաց Մարուքյանը:

Նա նշեց, որ Փաշինյան-Ալիև սպասվող հանդիպումից մեծ ակնկալիքներ չունի: Մարուքյանը շեշտեց՝ ըստ էության վարչապետի ելույթում հստակ հարցեր բարձրացվեցին՝ կապված սկզբունքների և տարրերի հետ, որ դրանք պետք է մեկնաբանվեն: «Եվ այդ մեկնաբանությունները չպետք է լինեն հակամարտող կողմերի տարբեր շահեր հետապնդող»-նշեց նա:

Մարուքյանը նշեց՝ ԼՀԿ-ի համար բանակցային սեղանին Արցախի ներկայացուցիչների վերադարձը առաջնահերթություն է, և այդ իմաստով հստակ կոնսենսուս և աջակցություն ունեն օրվա իշխանությանը:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ մարտի 12-ին Ստեփանակերտում կայացել է Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ: Օրակարգի հիմնական թեման վերաբերել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացում ներկա իրավիճակի համատեղ գնահատմանը և համակարգված գործողությունների ուրվագծմանը: Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Փաշինյան-Ալիև սպասվող հանդիպումից առաջ հայտարարությամբ էին հանդես եկել:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]