Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Թրամփը բարձր Է գնահատել ԱՄՆ-ի նախագահի իմպիչմենտի դեմ հանդես եկած Փելոսիի հայտարարությունը

Թրամփը բարձր Է գնահատել ԱՄՆ-ի նախագահի իմպիչմենտի դեմ հանդես եկած Փելոսիի հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը գնահատել Է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հայտարարությունը, որը դեմ Է արտահայտվել պետության ղեկավարի իմպիչմենտին այն բանի պատճառով, որ դա կարող Է պառակտել երկիրը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ավելի վաղ Փելոսին The Washington Post թերթին տված հարցազրույցում հայտարարել Էր, թե չի պաշտպանում նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի հնարավորությունը: «Ես իմպիչմենտի կողմնակից չեմ: Չեմ կարծում, որ մենք պետք Է գնանք այդ ճանապարհով, քանի որ դա կպառակտի երկիրը: Եվ նա (Թրամփը) պարզապես չարժի Էլ դրան»,- ասել Էր Փելոսին:

«Ես բարձր եմ գնահատում իմպիչմենտի դեմ Նենսի Փելոսիի արած հայտարարությունը, բայց բոլորը պետք Է հիշեն ոչ մեծ փաստը՝ ես ոչ մի վատ բան չեմ արել»,- գրել Է Թրամփը Twitter-ում:

«Ինչպես դուք կարող եք իմպիչմենտ հայտարարել մի մարդու, որին շատերը համարում են այն նախագահը, որի պաշտոնավարման առաջին երկու տարիները ամենահաջողը դարձան պատմության մեջ»,- հավելել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]