Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Մարտ

Ըմբշամարտի հավաքականի մարզիչներն ամփոփեցին Եվրոպայի առաջնության արդյունքները  


ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հունահռոմեական ոճի և ազատ ոճ ըմբշամարտի հավաքականների մարզիչներն ամփոփեցին երիտասարդական ընտրանիների արդյունքները Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հունառոմեական ոճի ըմբշամարտի ընտրանու գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը փաստեց, որ հիմնականում գոհ չէ մարզիկների գրանցած արդյունքներից: «Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությանը մասնակցել ենք 5 մարզիկով, և միակ արծաթե մեդալը նվաճեց 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը: Նա պետք է հաղթեր, քանի որ աշխարհի առաջնության ժամանակ հաղթել էր նույն մարզիկին 10:0 հաշվով: Նորմալ մրցավարություն էր, ոչ մի կողմնապահություն չի եղել, միայն մեր տղաներն են մեղավոր իրենց պարտություններում»,-ասաց հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդների գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը:

Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի խոսքով` մարզիկներից Վազգեն Թևանյանը և Խաչատուր Պապիկյանը կարողացան դառնալ մեդալակիրներ: «Մեծահասակների թիմում սերնդափոխություն է տեղի ունենում: Հայաստանի առաջնությունում հաղթողների մոտ 80 %-ը երիտասարդ ըմբիշներն էին: Նրանք ներուժ ունեն հետագայում լավ արդյունքներ գրանցելու»,-ասաց Կուրղինյանը:

Սերբիայում կայացած Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնություններում հունահռոմեական ոճի ըմբիշ Սլավիկ Գալստյանը դարձել է արծաթե մեդալակիր, իսկ ազատ ոճայիններ Վազգեն Թևանյանը ոսկե, Խաչատուր Պապիկյանը՝ արծաթե մեդալակիրներ:

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ