Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Քաղաքապետարանը ժամանակավորապես դադարեցրել է Ազատության հրապարակին հարակից սրճարանների ապամոնտաժումը

Քաղաքապետարանը ժամանակավորապես դադարեցրել է Ազատության հրապարակին 
հարակից սրճարանների ապամոնտաժումը

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի և Կենտրոն վարչական շրջանների աշխատակիցները ժամանակավորապես  դադարեցրել են  Ազատության հրապարակին հարող սրճարանների ապամոնտաժման աշխատաքները: Սրճարանի ապամոնտաժման դեմ արտահայտվող քաղաքացիներին քաղաքապետարանը հրավիրել է խնդիրը քննարկելու:

 Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը:

«Ժամը 18:00-ին նրանց հրավիրեցինք քաղաքապետարան` լսելու տնտեսավարողներին, բայց, անկախ ամեն ինչից, մեր մտադրությունները շարունակում ենք, այսինքն`պետք է այս սրճարանները ապամոնտաժել, սակայն, միևնույն ժամանակ, չենք ուզում ավելորդ սրացում»,- ասաց Մնացականյանը:

Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի խոսքով` իրենք նաև չեն ցանկանում, որպեսզի քաղաքապետարանի և վարչական շրջանի աշխատակիցները որևէ խնդիրներ ունենան:

«Ոստիկանության հետ քննարկեցինք, որ ավելի ճիշտ և նպատակահարմար կլինի մի պահ դադարեցնել աշխատանքները և մինչև վաղը սպասենք. քննարկենք, հասկանանք իրենք ինչ են ուզում, որովհետև մի ամսից ավելի ժամանակ են ունեցել ապամոնտաժելու: Մենք խնդրել էինք իրենց, որ սրճարանները ապամոնտաժեն, հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք ապամոնտաժել և ապամոնտաժման ընթացքում ծախսված գումարը իրենք դատական կարգով կփոխհատուցեն»,- ասաց Մնացականյանը:

Երևանի քաղաքապետարանի որոշմամբ սկսվել է Ազատության հրապարակին հարող հատվածի սրճարանների ապամոնտաժման գործընթացը: Սրճարանների տնօրենները դեմ են հանդես եկել ապամոնտաժմանը և պահանջում են համապատասխան փաստաթուղթ, որը կհաստատի, որ տարածքների ապամոնտաժումն օրինական է, ինչպես նաև պահանջում են քաղաքապետարանից թույլ տալ մինչև նոյեմբեր գործունեությունը շարունակել:

Երևանի քաղաքապետարանը Ազատության հրապարակին հարող հատվածի կանաչ տարածքի վերականգնման վերաբերյալ հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ տվյալ հատվածում քաղաքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալած և սրճարանային բիզնես ծավալած տնտեսավարողները քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումից ծանուցում են ստացել, որտեղ առաջարկվում էր նրանց՝ հրաժարվել վարձակալության իրավունքով տրամադրված հողամասերի մի մասից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am