Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Փետրվար

Մխիթարյանը կարող է բաց թողնել Եվրոպայի լիգայի պատասխան հանդիպումը  

Մխիթարյանը կարող է բաց թողնել Եվրոպայի լիգայի պատասխան հանդիպումը

 

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Եվրոպայի լիգայի առաջիկա հանդիպումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մխիթարյանը Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի «Ռեն»-ի դեմ պատասխան խաղը կարող է բաց թողնել վնասվածքի պատճառով: Հայ կիսապաշտպանի մասնակցության հարցը խաղին կորոշվի հանդիպումից ժամեր առաջ:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Արսենալ»-ը 1:3 հաշվով պարտություն էր կրել: Իսկ «Արսենալ»-«Ռեն» պատասխան հանդիպումը կկայանա մարտի 14-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1
Tokyo 2020
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ