Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԲՀԿ երիտասարդների միությունը նոր նախագահ ունի

ԲՀԿ երիտասարդների միությունը նոր նախագահ ունի

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի որոշմամբ Աշոտ Անդրեասյանը նշանակվել է կուսակցության երիտասարդների միության նախագահ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ԲՀԿ երիտասարդների միության նորանշանակ նախագահը: 

«Սիրելի՛ ընկերներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի որոշմամբ նշանակվել եմ «Բարգավաճ Հայաստան կուսակցության» երիտասարդների միության նախագահի պաշտոնում։ Ինձ համար մեծ պատիվ է արժանանալու այսօրինակ մեծ վստահության, որը և՛ պարտավորեցնող է , և՛ ոգևորող։  Շնորհակալ եմ իմ կուսակցության ղեկավար Պարոն Գագիկ Ծառուկյանին և ողջ քաղաքական թիմին այս պատասխանատու պաշտոնը ինձ վստահելու համար։
Անելու եմ անհնարինն ու հնարավորը, որպեսզի արդարացնեմ Ձեր սպասելիքները»,- գրել է Աշոտ Անդրեասյանը։

ԲՀԿ երիտասարդների միությունը նախկինում ղեկավարում էր Վահե Էնֆիաջյանը, ով ներկա պահին զբաղեցնում է Ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]